Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
17.01.2020 | 00:48
Մենք չէինք ու­նե­ցել Էլ­չի­բե­յի պես խե­լա­գար ու կոր­ծա­նա­րար ազ­գայ­նա­մոլ, Գամ­սա­խուր­դիա­յի պես պե­տա­կա­նա­քանդ, Սաա­կաշ­վի­լու պես օ­տա­րահ­պա­տակ, փող­կապ ու­տող ու հիս­տե­րիկ ղե­կա­վար։ Վատ ղե­կա­վար ու­նե­ցել ենք, բայց նրան­ցից որևէ մե­կին չի փակց­վել «գժի» պի­տակ։
Ցա­վով պետք է ար­ձա­նագ­րեմ, որ մեր այդ «մր­ցակ­ցա­յին ա­ռա­վե­լու­թյունն» այլևս չկա։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հա­յաս­տա­նը մտց­րեց տա­րա­ծաշր­ջա­նա­յին «Գժե­րի» ա­կումբ՝ իր էքս­ցենտ­րի­կու­թյամբ, հո­գե­կան ան­հա­վա­սա­րակշ­ռու­թյամբ և բո­լո­րիս հայտ­նի մյուս հատ­կա­նիշ­նե­րով։
Անդ­րա­նիկ ԹԵ­ՎԱ­ՆՅԱՆ
«Պո­լի­տէ­կո­նո­մի­կա» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն
Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ